Մնացականյանը քաղաքական խոչընդոտ չի տեսնում ԵՄ երկրների կողմից ՀԸԳ համաձայնագրի վավերացման համար |armenpress.am|
14:48 - 11 հունիսի, 2020

Մնացականյանը քաղաքական խոչընդոտ չի տեսնում ԵՄ երկրների կողմից ՀԸԳ համաձայնագրի վավերացման համար |armenpress.am|

armenpress.am: ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը Եվրոպական միության անդամ երկրներ Իսպանիայի, Պորտուգալիայի և Հունաստանի կողից քաղաքական որևէ խոչընդոտ չի տեսնում Հայաստանի հետ ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման համար:

Այս մասին Մնացականյանն ասաց Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ընթացքում:

«ՀՀ-ԵՄ համաձայնագիրը մնում է Եվրոպական Միության հետ մեր հարաբերությունների իրավական հիմքը: Այն նաև ՀՀ կառավարության որդեգրած բարեփոխումների օրակարգը խթանելու կարևոր գործիք է: Մենք այսօրվա դրությամբ չափազանց մոտ ենք վավերացման գործընթացի ավարտին: Սպասում ենք երեք երկրների կողմից՝ Իսպանիայի, Պորտուգալիայի և Հունաստանի կողմից այդ գործընթացի ավարտին: Որևէ քաղաքական հարց կամ խոչընդոտ չունենք այս վավերացման գործընթացի ավարտի համար, սա խիստ ընթացակարգային հարց է»,- ասաց Մնացականյանը:

Զոհրաբ Մնացականյանը նշեց, որ կորոնավիրուսի համավարակի պայմաններում էլ Ավստրիան և Իտալիան ավարտին մոտեցրել և ավարտել են համաձայնագրի վավերացման գործընթացը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել