Գագիկ Ծառուկյանը 10 ժամ անց դուրս է եկել ԱԱԾ շենքից |armtimes.com|
09:22 - 15 հունիսի, 2020

Գագիկ Ծառուկյանը 10 ժամ անց դուրս է եկել ԱԱԾ շենքից |armtimes.com|

armtimes.com: ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ԱԱԾ քննչական դեպարտամենտից դուրս գալից պատասխանեց լրագրողների ընդամենը 1 հարցի.

«Բոլոր կատարված գործողությունները, որը դա տեղի է ունեցել իմ ելույթից հետո, ես դա համարում եմ քաղաքական հետապնդում: Կան թղթեր, սարքած թղթեր, ամեն ինչը դա  եղել է իմ ելույթից հետո, ուրեմն սա քաղաքական հետապնդում է»,-ասաց նա:

Պատասխանելով հարցին, թե կոնկրետ որ քրեական գործով է ինքը հարցաքաննվել, Ծառուկյանը միայն նշեց, որ քննությունը է տարվում.

«Ասենք թե կարող եք դիմել համապատասխան մարմիններին, ամեն ինչ իմանալ: Բայց ես ասում եմ, սա քաղաքական հետապնդում է, պապուս թվի գործերը հանել են, ես բիզնեսների կառավարման հետ գործ չունեմ: Այս գործողությունները եղել են իմ ելույթից հետո, ուրեմն սա քաղաքական հետապնդում է, եթե ելույթից առաջ լիներ,  կմտածեի 50/50 է: Ես միայն այսքանը կասեմ: Շնորհակալություն, բոլորդ գնացեք տուն»,-եզրափակեց նա:

 Ծառուկյանին ԱԱԾ շենքի դիմաց դիմավորել են նրա աջակիցները։ Նրանցից ավելի քան 100-ը բերման է ենթարկվել ոստիկանություն պարետի սահմանված կանոնները խախտելու համար։

Առավել մանրամասն՝ armtimes.com-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել