«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը չի մասնակցում ԱԺ արտահերթ նիստին |armenpress.am|
18:29 - 15 հունիսի, 2020

«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը չի մասնակցում ԱԺ արտահերթ նիստին |armenpress.am|

armenpress.am: ՀՀ Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը չի մասնակցում խորհրդարանի արտահերթ նիստին: Խմբակցության քարտուղար Արման Աբովյանը նշեց, որ պատճառը զբաղվածությունն է:

«Մենք մեր քաղաքական օրակարգն ունենք: Զբաղված ենք»,- ասաց Աբովյանը:

 

Արման Աբովյանը նշեց, որ նիստի ներկա չգտնվելը կապ չունի օրակարգում ընդգրկված «Հարկային օրենգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի հետ և իրենք նիստը չեն բոյկոտում: Հարցին, արդյոք մասնակցելու են հունիսի 16-ին մեկնարկող ԱԺ քառօրյա նիստին, Աբովյանը պատասխանեց՝ ըստ երևույթին՝ այո:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել