Պետգույքի մասնավորեցման արդյունքում պետբյուջե է մուտքագրվել ավելի քան 55 մլն դրամ

 |armenpress.am|
20:28 - 18 հունիսի, 2020

Պետգույքի մասնավորեցման արդյունքում պետբյուջե է մուտքագրվել ավելի քան 55 մլն դրամ |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում 2019-ին մասնավորեցումից ստացված միջոցները կազմել են 56 մլն 887 հազար դրամ, պետական բյուջեի սեփականաշնորհման հաշվին մուտքագրվել է 55 մլն 481 հազար դրամ: Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի կատարման 2019 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում ներկայացրեց Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը:

«2019-ին աճուրդով մասնավորեցվել են 1 ընկերության պատկանող պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը: Մասնավորեցումից ստացված միջոցները կազմել են 56 մլն 887 հազար դրամ՝ այդ թվում նախորդ տարիներին մասնավորեցված ընկերություններից, փոքր օբյեկտներից տարաժամկետ վճարման ենթակա մուտքերը, որից ՀՀ պետական բյուջեի սեփականաշնորհման հաշվին մուտքագրվել է 55 մլն 481 հազար դրամ, 1 մլն 406 հազար դրամ փոխանցվել է համայնքային բյուջեներ»,-ասաց Բաբայանը:

Նախորդ տարում լուծարման գործընթացում է գտնվել ծրագրում ընդգրկված 5 առևտրային կազմակերպություն: 1 կազմակերպություն սնանկ է ճանաչվել, 1 կազմակերպության լուծարման գործընթացն ավարտվել է: Լուծարման գործընթացի արդյունքում մարվել է շուրջ 110 մլն 170 հազար դրամ կրեդիտորական պարտք, որից ՀՀ պետական բյուջե՝ 60 մլն 609 հազար դրամ, համայնքային բյուջե 20 մլն 898 հազար դրամ, աշխատավարձի գծով՝ 23 մլն 983 հազար դրամ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել