ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինն (ՇՎՏՄ) այսօր հերթական մշտադիտարկումն է իրականացրել Երևան քաղաքի Էրեբունու վարչական շրջանի առևտրի կենտրոններում, գազալցակայաններում և բենզալցակայաններում: Այս մասին տեղեկացրել է ՀՀ կառավարությունը:
Պարետատան սահմանած հակահամաճարակային նորմերի պահպանման առնչությամբ հիմանական խնդիրներն առնչվել են բենզալցակայաններին, որոշ չափով նաև շինանյութի խանութներին: Վարչական շրջանում մշտադիտարկումներ իրականացված երկու գազալցկայաններում որևէ խախտում չի հայտնաբերվել:
Շինանյութի խանութներում հիմնականում չեն եղել դիմակների համար նախատեսված հատուկ փակվող աղբամաններ և ջերմաչափման գրացամատյաններ: Դիտարկված թերությունները տնտեսվարողների կողմից տեղում շտկվել են:
Բենզալցակայաններում հիմնականում բացակայել են դիմակների համար նախատեսված հատուկ փակ աղբամանները և դիմակ կրելը պարտադիր լինելու մասին իրազեկման թերթիկները: Նշված բոլոր խախտումների վերաբերյալ կազմվել են արձանագրություններ, որոնք ներկայացվելու են պարետատուն:
comment.count (0)