Վահան Կոստանյանն ազատվել է ԱԺ նախագահի օգնականի պաշտոնից ու նշանակվել խորհրդական
09:14 - 25 հունիսի, 2020

Վահան Կոստանյանն ազատվել է ԱԺ նախագահի օգնականի պաշտոնից ու նշանակվել խորհրդական

ՀՀ ԱԺ նախագահի կարգադրությամբ Վահան Կոստանյանն ազատվել է ԱԺ նախագահի օգնականի պաշտոնից և նշանակվել խորհրդական: Այս մասին հայտնում է ԱԺ լրատվական ծառայությունը:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով, Ազգային ժողովի խորհրդի 2017 թվականի հունիսի 12-ի ԱԺԽՈ-006-Լ որոշման 1-ին կետով հաստատված 1-ին հավելվածի 18-րդ կետի 1-ին ենթակետով եւ հիմք ընդունելով Վահան Կոստանյանի 2020 թվականի հունիսի 18-ի դիմումը` կարգադրում եմ.

1. 2020 թվականի հունիսի 19-ից Վահան ԿՈՍՏԱՆՅԱՆԻՆ ազատել  Ազգային ժողովի նախագահի օգնականի պաշտոնից:

2.2020 թվականի հունիսի 19-ից Վահան ԿՈՍՏԱՆՅԱՆԻՆ նշանակել Ազգային ժողովի նախագահի խորհրդական»,- ասված է կարգադրության մեջ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել