Վանաձորում տնակներում ապրող բնակիչների համար կկառուցվի 16 բնակարան. եռակողմ համաձայնագիր է ստորագրվել |armtimes.com|
15:40 - 26 հունիսի, 2020

Վանաձորում տնակներում ապրող բնակիչների համար կկառուցվի 16 բնակարան. եռակողմ համաձայնագիր է ստորագրվել |armtimes.com|

armtimes.com: Վանաձոր քաղաքում ժամանակավոր տնակային ավաններում բնակվող ընտանիքների բնակապահովման խնդիրները լուծելու նպատակով Վանաձորի Տարոն-4 թաղամասում տիպային քարե շենքեր կկառուցվեն: Լոռու մարզպետարանում այսօր եռակողմ համաձայնագիր է ստորագրվել Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի, «ԱՌՔ» բարեգործական հիմանդրամի տնօրեն Հրահատ Ստեփանյանի և «Ֆուլլեր տնաշինական կենտրոն» ԲՀԿ-ի տնօրեն Աշոտ Եղիազարյանի միջեւ: Տարածքը անհատույց հատկացրել է Վանաձորի քաղաքապետարանը:

Ըստ համաձայնագրի՝ ընտրվելու են Վանաձոր քաղաքի Սանկտ-Պետերբուրգ տնակային ավանի բնակիչները: Մարզպետարանը պարտավորվել է ապահովել գազի, էլեկտրաէներգիայի, ջրի եւ ճանապարհների կառուցումը, ըստ նախահաշվի՝ մոտ 50 մլն դրամի ներդրում կարվի:

«ԱՌՔ» բարեգործական հիմնադրամը հատկացնում է 144 միլիոն դրամ գումար՝ քարե տների շինարարության իրականացման համար, իսկ «Ֆուլլեր տնաշինական կենտրոն» ԲՀԿ-ն կհատկացնի 16 միլիոն դրամ:

Տնակային ավանների այն բնակիչները, որոնց համար կկառուցվեն տիպային տները, կպարտավորվեն քանդել իրենց տնակներն ու ազատել տարածքը, ինչպես նաեւ առաջիկա 10 տարում չեն կարողանա օտարել իրենց բնակարանները:

Մարզպետ Անդրեյ Ղուկասյանը տեղեկացրեց՝ դեռ նախորդ տարի խորքային ուսումնասիրություն է կատարվել, գույքագրվել են բոլոր տնակային ավաններն ու տնակները: Մարզում, ըստ Ղուկասյանի, 2000-ից ավելի տնակում բնակվողներ կան, ամենաշատը Վանաձոր, Սպիտակ եւ Ստեփանավան քաղաքներում են, թեպետ գյուղական համայնքներում էլ քիչ չեն տնակներում մինչ օրս բնակվող ընտանիքները:

«Ծրագրի այս փուլում նախատեսվում է կառուցել 16 բնակելի տուն, որոնց արժեքի մի մասը անհատույց ձեւով պետք է տրամադրրի «ԱՌՔ» բարեգործական հիմնադրամը, իսկ մյուս մասը անտոկոս փոխառությամբ պետք է տրամադրվի մեր շահառուներին 10-20 տարվա ընթացքում հետ վերադարձնելու պայմանով»,- ասաց Անդրեյ Ղուկասյանը:

Շարունակությունը՝ armtimes.com-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել