Վենետիկ հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոն պատասխան նամակ է հղել Սահմանադրական դատարանի դադարեցված լիազորություններով նախագահ Հրայր Թովմասյանին, հայտնում է ՍԴ-ն։
«Ես ուշադիր հետևում էի Հայաստանում սահմանադրական փոփոխություններին վերաբերող զարգացումներին։ Ցավում եմ, որ դրանք չեն համապատասխանում Վենետիկի հանձնաժողովի հստակ հանձնարարականներին։ Կարող եմ միայն կոչ անել հարգել Սահմանադրությունը։ Դա հանդիսանում է իրավունքի գերակայության սկզբունքի հիմնարար պահանջ», - ըստ ՍԴ-ի, գրել է Վենետիկի հանձնաժողովի նախագահը։
comment.count (0)