Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտն արդեն մոտ օրերս կսկսի թեստերի տրամադրման գործընթացը |armenpress.am|
12:30 - 01 հուլիսի, 2020

Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտն արդեն մոտ օրերս կսկսի թեստերի տրամադրման գործընթացը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտը մոտ օրերս ՀՀ առողջապահության նախարարությունից կստանա կորոնավիրուսի ախտորոշման թեստերի արտադրության պաշտոնական գրությունը:

Հրավիրված ասուլիսում ինստիտուտի տնօրեն Արսեն Առաքելյանը նշեց, որ պաշտոնական գրությունն ունենալուց անմիջապես հետո կսկսեն թեստերի տրամադրումը:

«Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, որն իրականացում է փորձարկումները, արդյունքներն ուղարկել է Առողջապահության նախարարություն, որն էլ արդեն գրությունն առաքել է ինստիտուտ:  Մենք նշել էինք, որ օրական 2 հազար թեստ կարող ենք արտադրել, սակայն անհրաժեշտության դեպքում հնարավոր կլինի ավելացնել ծավալները»,- ասաց Արսեն Առաքելյանը: Նա տեղեկացրեց, որ արդեն 6 հազար թեստ ունեն պահեստավորված: Այս ընթացքում փորձարկել են արտադրության ներուժի հնարավորությունները: Արդյունքները հաշվի առնելով՝ ինստիտուտի տնօրենը վստահեցրեց, որ հանգիստ կարող են ավելացնել արտադրության ծավալները:

Խոսելով թեստերի որակից՝ Արսեն Առաքելյանը տեղեկացրեց, որ, ըստ փորձարկումների, իրենք ստացել են 98 տոկոս ճշտություն:

Թեստերի արտադրության ընթացքում ինստիտուտը սերտորեն համագործակցել է արտասահմանյան գործընկերների հետ: Ինչ վերաբերում է թեստերի արտահանման հարցին, ապա Արսեն Առաքելյանը տեղեկացրեց, որ այս պահին դա չեն քննարկում, որովհետև թեստերը պետք է անցնեն սերտիֆիկացիայի և գրանցման բավական երկար փուլ, իսկ դրա համար օրենսդրական հնարավորություններ են պետք:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել