Օդի ջերմաստիճանը հուլիսի 7-8-ը կբարձրանա 3-4 աստիճանով․ ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը սպասվում է նորմայից բարձր
15:18 - 06 հուլիսի, 2020

Օդի ջերմաստիճանը հուլիսի 7-8-ը կբարձրանա 3-4 աստիճանով․ ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը սպասվում է նորմայից բարձր

Հանրապետության տարածքում հուլիսի 6-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ-ը։ Հուլիսի 8-9-ի կեսօրից հետո առանձին շրջաններում, 10-11-ը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ: Առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ: Օդի ջերմաստիճանը հուլիսի 7-8-ը կբարձրանա 3-4 աստիճանով:

Երևան քաղաքում հուլիսի 6-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հուլիսի 9-11-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-19 մ/վ: 

Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը սպասվում է նորմայից բարձր: Խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել