Արա Բաբլոյանի նկատմամբ քրեական հետապնդումը չի դադարեցվի. դատարանը մերժեց պաշտպանի միջնորդությունը |factor.am|
17:52 - 09 հուլիսի, 2020

Արա Բաբլոյանի նկատմամբ քրեական հետապնդումը չի դադարեցվի. դատարանը մերժեց պաշտպանի միջնորդությունը |factor.am|

factor.am: Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Հարություն Մանուկյանի, այսօր՝ հուլիսի 9-ին, մերժեց ՀՀ ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանի պաշտպան Արամ Վարդևանյանի՝ Բաբլոյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ միջնորդությունը։

Ըստ մեղադրական եզրակացության՝ Արա Բաբլոյանը 2018թ․ հանդիսանալով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահը, մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ, ինչպես նաև կատարել է պաշտոնեական կեղծիք։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել