ԱԺ պատգամավոր Ծովինար Վարդանյանն ու նրա դուստրը հաղթահարել են կորոնավիրուսը
17:13 - 11 հուլիսի, 2020

ԱԺ պատգամավոր Ծովինար Վարդանյանն ու նրա դուստրը հաղթահարել են կորոնավիրուսը

ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանն ու նրա դուստրը հաղթահարել են կորոնավիրուսը: Այս մասին Վարդանյանը գրել է ֆեյսբուքյան իր էջում:

«Սիրելիներս, իմ ու Նանեի թեստերի պատասխանները բացասական են: Ուզում եմ շնորհակալություն հայտնել բժիշկներին, ովքեր մեծ հոգատարությամբ ու անգնահատելի համբերատարությամբ օգնեցին մեզ հաղթահարել հիվանդությունը, ընկերներիս, մտերիմներիս, ովքեր իրենց ուշադրությամբ և պատրաստակամությամբ օգնեցին վայելել մարդկային հարաբերությունների քաղցրությունը նույնիսկ մեկուսացման շրջանում»,- գրել է Վարդանյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել