«Իմ քայլի» պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը բուժվել է կորոնավիրուսից
13:38 - 17 հուլիսի, 2020

«Իմ քայլի» պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը բուժվել է կորոնավիրուսից

«Իմ քայլի» պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը բուժվել է կորոնավիրուսից:

Այս առնչությամբ նա ֆեյսբուքի իր էջում գրել է. «Սիրելի ընկերներ,

Այսօր կրկնակի թեստ եմ հանձնել.պատասխանը բացասական է։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլորին, որոնք ամեն օր, ամեն րոպե զանգում էին, գրում ու հետաքրքրվում իմ ինքնազգացողությամբ։ Ինձ հասանելի էր ձեր ողջ ջերմությունն ու դրական էներգետիկան։

Հատուկ շնորհակալություն Պարետատանը, ԱՆ-ին, ԱԻՆ-ին և Հրազդանի բժշկական կենտրոնին ի դեմս իմ հրաշալի բժշկուհի Արուս Բախշյանի։ ԲԺշկուհու գրագետ ու պրոֆեսիոնալ նշանակումներն օգնեցին, որ հիվանդությունն անցնի հնարավորինս թեթև ու առանց հետևանքների։

Եվս մեկ անգամ շնորհակալություն»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել