Գյումրիում անվադող են հավաքում |armenpress.am|
17:39 - 18 հուլիսի, 2020

Գյումրիում անվադող են հավաքում |armenpress.am|

armenpress.am: Գյումրիում ու Շիրակի մարզի մյուս համայնքերում արդեն մի քանի օր է իրականացվում է անվադողերի հավաքման գործընթաց: Անվադողերը հնարավոր է օգտագործել պաշտպանական նպատակներով, ավազով լցված անվադողերը կլանում են փամփուշտները և ականի բեկորները:

Նախաձեռնությունը նոր չէ. դեռ 4 տարի առաջ ապրիլյան պատերազմի հերոս Տիգրան Աբգարյանի հարազատ եղբայրը՝  Ժորա Աբգարյանը, ձեռնակեց այն: Այս անգամ էլ, հուլիսի 12-ից Տավուշի ուղղությամբ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայից հետո, արձագանքը չուշացավ:

Գյումրիում  ակտիվությունն աննախադեպ է՝  քաղաքի տարբեր հատվածներում, կարելի է տեսնել երիտասարդների, որոնք հավաքում են անվադողեր ու տեղափոխում այն հատվածներ, որտեղից բեռնատարները տեղափոխում են  զորամասեր: «Գյումրիում  բավական ակտիվ է, քանի որ Գյումրիից ենք սկսել ու Գյումրիում մեծ  թիմ ունենք: Երևանում էլ 4 կետ ունենք ու ինտենսիվ աշխատում ենք: Ընդհանուր առմամբ, այս օրերի ընթացքում ողջ Հայաստանից մոտ 40 հազար անվադող է հավաքվել ու ավելի քան 30 բեռնատար տեղափոխվել է»,- նշեց Ժորա Աբգարյանը  տեղեկացնելով՝ զորմասեր անձամբ իրենք են տանում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել