armenpress.am: Եվրախորհրդարանին (ԵԽ) չի բավարարաում յոթնամյա բյուջետային պլանը, որը համաձայնեցվել Է Եվրամիության պետությունների եւ կառավարությունների ղեկավարների՝ Բրյուսելում կայացած գագաթնաժողովում: Այդ մասին հուլիսի 22-ին Բրյուսելում հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարել Է Եվրախորհրդարանի ղեկավար Դավիթ Սասոլին:
«Առաջարկություն կա բանակցությունների սեղանին, բայց մենք կցանկանայինք բարելավել այն, ամենից առաջ փորձել պարզել (ծախսերի – ծանոթ. խմբ.) որոշ կրճատումներ, որոնք մենք համարել ենք չարդարացված: Մենք չենք կարող կրճատել գիտական հետազոտությունների եւ երիտասարդության ծախսերը»,- ասել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
comment.count (0)