Գյումրու ծերանոցում համաճարակային իրավիճակը կայունանում է․ կորոնավիրուսով հիվանդ շահառուներից միայն 4-ն է հիվանդանոցում
 |factor.am|
17:00 - 22 հուլիսի, 2020

Գյումրու ծերանոցում համաճարակային իրավիճակը կայունանում է․ կորոնավիրուսով հիվանդ շահառուներից միայն 4-ն է հիվանդանոցում |factor.am|

factor.am: Գյումրիի տարեցների տուն-ինտերնատում կորոնավիրուսային իրավիճակը կայունանում է։ Այժմ խնամքի կենտրոնի շահառու 4 պացինենտ է հոսպիտալացված։ «Հիվանդանոցում արդեն 4 հոգի է մնացել, մյուսները դուրս են գրվել։ Երկուսը Սպիտակում են, մեկը՝ Երևանում, մեկը՝ Գյումրիում»,-  ասաց Հայկական Կարմիր Խաչ ընկերության լրատվական ու լուսաբանման բաժնի վարիչ Նունե Գրիգորյանը։

Մայիսի 1-ից Հայկական Կարմիր Խաչն է ստանձնել խնամքի կենտրոնի կառավարումը, և այն այժմ կոչվում է Գյումրու շուրջօրյա խնամքի կենտրոն։ Մեր զրուցակիցը նաև նշեց, որ 16 շահառու մեկուսացած է խնամքի կենտրոնում, նրանց վիճակը նորմալ է։ Աշխատակիցների մոտ էլ փոփոխություն չկա առաջին օրվանից։ «12 հոգի էր հիվանդ, որոնցից մեկը՝ հիվանդանոցում, մյուսների վիճակը նորմալ է։

Իրենք տանն են մեկուսացած»,- ասաց Նունե Գրիգոյանը։ Ընդհանուր առմամբ, հիվանդ շահառուներից մահացել է 5-ը։ «Վերջին շահառուի մոտ կրկնակի թեստը բացասական էր, սակայն այնքան ծանր հիվանդություններ ուներ, որ մահացել է»,- ասաց Գրիգորյանը։ 

Շարունակությունը՝ factor.am-ում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել