Covid-19-ը Թուրքիայում |ermenihaber.am|
10:29 - 23 հուլիսի, 2020

Covid-19-ը Թուրքիայում |ermenihaber.am|

ermenihaber.am: Թուրքիայում հուլիսի 22-ին կորոնավիրուսից (Covid-19) մահացել է 19 մարդ։ Այդ մասին «Twitter» միկրոբլոգի իր պաշտոնական էջում հայտնել է Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան։

Նախարարը նշել է, որ 1 օրում կատարված 43․404 թեստի արդյունքում հաստատվել է կորոնավարակի 902 նոր դեպք։ Նույն ժամանակահատվածում գրանցվել է ապաքինման 1․203 դեպք:

Ըստ պաշտոնական տվյալների` մինչև օրս համավարակից ապաքինվել է 205.214 մարդ, իսկ 1.244 հիվանդ էլ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։

Թուրքիայում մինչև այժմ ընդհանուր առմամբ արձանագրվել է վարակման 222․402 և մահվան 5․545 դեպք։ Թեստավորումների թիվը հասել է 4 մլն 403.031-ի։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել