ԱՄՆ Ներկայացուցիչների տունը Վրաստանի համար 132 մլն դոլարի օգնություն հաստատեց, որի մի մասը կարող է սառեցվել |azatutyun.am|
18:15 - 25 հուլիսի, 2020

ԱՄՆ Ներկայացուցիչների տունը Վրաստանի համար 132 մլն դոլարի օգնություն հաստատեց, որի մի մասը կարող է սառեցվել |azatutyun.am|

azatutyun.am: ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների տունը հաստատել է Պետդեպարտամենտի և արտաքին հատկացումների՝ հաջորդ տարվա ֆինանսական փաստաթուղթը, որով նախատեսվում է Վրաստանին առնվազն 132 միլիոն դոլար տրամադրել՝ որպես օգնություն։

Միաժամանակ, փաստաթղթում նշվում է, որ Վաշինգտոնը կարող է սառեցնել այդ գումարի 15 տոկոսը, եթե պետքարտուղար Մայք Փոմփեոն գտնի, որ Վրաստանը բավարար քայլեր չի ձեռնարկում ժողովրդավարության ամրապնդման և կառավարությունում կոռուպցիայի դեմ պայքարի, օրենքի գերակայությունը երաշխավորելու ուղղությամբ։

Հիշեցնենք՝ արտաքին հատկացումների ակտում փոփոխությունները, որոնք կարող են հանգեցնել Վրաստանի ֆինանսավորման կրճատման մոտ 20 միլիոն դոլարով, նախաձեռնել էին Ներկայացուցիչների տան մի խումբ կոնգրեսականներ:

Վրաստանի ընդդիմությունն ամերիկյան ֆինանսավորման հնարավոր կրճատման համար մեղադրում է իշխանությանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել