tert.am: «Մենք պահանջում ենք նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը և հույս ունենք, որ երկրի վարչապետը տեսնում է, թե Արայիկ Հարությունյանը ինչպիսի մոտեցում է ցույց տալիս մեզ: Պարոն վարչապետ, հավատացնում եմ ձեզ, Արայիկ Հարությունյանը նկարած թվեր է ձեզ ցույց տալիս, իբր բոլորի խնդիրը լուծված է, 20 դիմորդ է մնացել, նրանց էլ առաջարկում ենք հեռակա սովորել, նա ձեզ խաբում է:
Ես ուզում եմ, որ դուք մեզ ուշադիր լինեք և կայացնեք արդարացի որոշում, պահանջեք, թող Արայիկ Հարությունյանը հրաժարականի դիմում ներկայացնի, նա վնաս է բերում մեր հայրենիքին»:
Ոստիկանը մոտեցավ և նշեց, որ գործողությունները ապօրինի են և պահանջեց դադարեցնել հավաքը, հակառակ դեպքում ոստիկանությունը հարկադրանքի միջոցներ կիրառելու լիազորություն ունի:
Դիմորդները նստեցին նախարարության հարակից փողոցում՝ փակելով ճանապարհը:
Ոստիկանները բերման ենթարկեցին ակցիայի մասնակիցներից երկու անձի՝ դիմորդի ծնող Մասիս Բաբալյանին և շարժմանը միացած Հովհաննես Հարությունյանին:
Ավելին՝ tert.am-ում
comment.count (0)