armtimes.com: ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի, ՀՀ նախկին փոխոստիկանապետ Լեւոն Երանոսյանի եւ ոստիկանության մյուս նախկին պաշտոնյաների վերաբերյալ քրեական գործով առաջին դատական նիստն այսօր կորոնավիրուսի հիմքով չի կայանա:
Հարցին ի պատասխան՝ նախագահող դատավոր Վարդան Լ. Գրիգորյանի աշխատակազմից նշեցին, որ պաշտպաններից մի քանիսը տեղեկացրել են, որ կոնտակտավոր անձ են եւ թեստ են հանձնել:
Այս քրեական գործի նախաքննության ավարտի մասին ՀՔԾ-ն հայտնել էր հունիսի 19-ին, ինչից հետո այն ուղարկվել էր դատարան: Գործով բոլոր ամբաստանյալների նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրված երկրից չհեռանալու մասին ստորագրությունը:
Առավել մանրամասն՝ armtimes.com-ում
comment.count (0)