Վագոն-տնակների տեղաշարժման հարցը քննարկման փուլում է. Վայոց Ձորի ոստիկանապետ
 |24news.am|
21:30 - 04 օգոստոսի, 2020

Վագոն-տնակների տեղաշարժման հարցը քննարկման փուլում է. Վայոց Ձորի ոստիկանապետ |24news.am|

24news.am: Ամուլսարի պաշտպանները, տեղեկանալով, որ ոստիկանությունը մերժել է իրենց փոխզիջումային առաջարկը, ընդհանուր համաձայնության եկան՝ սեփական ուժերով տեղափոխել «Լիդիան» ընկերության տեղադրած վագոն-տնակները:

Ավելի ուշ ցուցարարներին մոտեցավ Վայոց Ձորի ոստիկանապետ Գևորգ Ազիզյանը և տեղեկացրեց, որ իրենք իրավիճակի հանգուցալուծման համար քննարկումներ են ունեցել:

«Չնայած սա այսօրվա լուծվելիք հարց չի, բայց փորձեցի մաքսիմալ լուծում գտնել: Այս պահին հարցը դեռ քննարկման փուլում է, վերջնական որոշված չէ, քննարկման փուլում է տեղաշարժման հարցը, բայց ես խոսք չեմ տալիս, որ դա կարող է այս պահին լինել: Վաղը կարող է ձեր խումբը գնալ կառավարություն և կոնստրուկտիվ քննարկում ունենալ այս հարցի հետ կապված, այնտեղ պարզաբանվելու է, որ իրականում այս պահին շահագործման մասին խոսք չկա»,- ասաց նա:

Ազիզյանը նշեց՝ կցանկանար, որ այս հարցում լուծման հասնեն, տեղեկացրեց՝ կա հարուցված քրեական գործ, բայց ինքն իրավասություն չունի գործի մանրամասների վերաբերյալ բարձրաձայնելու. դա կանի, եթե նախաքննության մարմինը թույլ կտա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել