Ինչպես նախկինում, ոստիկանությունն այլևս վարչախմբի կամքն ապօրինի միջոցներով քաղաքացիներին բռնությամբ պարտադրող բութ գործիք է․ «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցություն
11:24 - 07 օգոստոսի, 2020

Ինչպես նախկինում, ոստիկանությունն այլևս վարչախմբի կամքն ապօրինի միջոցներով քաղաքացիներին բռնությամբ պարտադրող բութ գործիք է․ «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցություն

«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության քարտուղարությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․

«Զորակցում ենք իրավապաշտպաններին և պայքարող քաղաքացիներին

Վերջին շրջանում կառավարությունը վերահաստատեց նախկին բռնապետական ռեժիմների օրոք ձևավորված ոստիկանության կարգավիճակն ու դերը։

Կարող ենք ցավով արձանագրել, որ, ինչպես նախկինում, ոստիկանությունն այլևս վարչախմբի կամքն ապօրինի միջոցներով քաղաքացիներին բռնությամբ պարտադրող բութ գործիք է։

Այդուհանդերձ, արտառոց էր երեկ՝ 2020 թ. օգոստոսի 6-ին, Երևանում տեղի ունեցած դեպքը. ոստիկանությունը բերման ենթարկեց ոչ միայն Ամուլսարի հանքարդյունաբերական ծրագրի դեմ բողոքող քաղաքացիներին, այլև բողոքի վայրում իրենց առաքելությունն իրականացնող իրավապաշտպաններ Նինա Կարապետյանցին և Արա Ղարագյոզյանին։

Դատապարտում ենք հեղափոխական ալիքի վրա եկած գործող իշխանության հակահեղափոխական և հակաժողովրդավարական կերպափոխումը և մեր համերաշխությունն ու զորակցությունն ենք հայտնում իրավապաշտպաններին և ժողովրդավարության ու մարդու իրավունքների համար պայքարող բոլոր քաղաքացիներին»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել