tert.am: Լիտվան պատրաստ է քննարկել բելառուս ընդդիմադիր գործիչներին ապաստան տրամադրելու հարցը, եթե նրանք այդպիսի խնդրանքով դիմեն: Այս մասին հայտարարել է բալթյան հանրապետության ներքին գործերի նախարար Ռիտա Տամաշյունենեն, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:
«Առաջին անգամ չէ, որ բելառուս ընդդիմադիրներն ապաստան են փնտրում մեր երկրում, եթե այս անգամ էլ քաղաքական կամ սպառնալիքների պատճառով դա կրկնվի, Լիտվան պատրաստ է օգնության հասնել նրանց, մինչև պայմաններ ստեղծվեն անվտանգ տուն վերադառնալու համար»,-հայտարարել է Տամաշյունենեն:
ՆԳՆ ղեկավարի խոսքով` Լիտվայի պատասխանատու կառույցներն ապաստան ստանալու համար Բելառուսի քաղաքացիների դիմումների թվի ավելացման դեպքում գործողությունների ծրագիր են մշակել:
Օգոստոսի 11-ին Լիտվա էին մեկնել Բելառուսի նախագահի ընդդիմադիր թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան և նրա շտաբի ղեկավար Մարիա Մորոզը:
comment.count (0)