Մինսկում ՕՄՕՆ-ականները կրակ են բացել պատշգամբներից ցուցարարներին հրահանգներ տվող բնակիչների ուղղությամբ |tert.am|
10:06 - 13 օգոստոսի, 2020

Մինսկում ՕՄՕՆ-ականները կրակ են բացել պատշգամբներից ցուցարարներին հրահանգներ տվող բնակիչների ուղղությամբ |tert.am|

tert.am: Մինսկում ՕՄՕՆ-ի հատուկջոկատայինները սկսել են կրակել մարդկանց ուղղությամբ, որոնք խորհուրդներ էին տալիս ցուցարարներին:

Ինչպես հայտնում է РИА Новости-ն, միջադեպը տեղի է ունեցել Ձերժինսկու պողոտայում`մետրոյի «Գրուշևկա» կայարանի մոտ: Հավաքված մարդկանց են մոտեցել ՕՄՕՆ-ականները, որից հետո ցուցարարները սկսել են փախչել: Մոտակա բարձրահարկ շենքերի պատուհաններից նայող բնակիչները բղավել են` հուշելով փախչողներին, թե ուր թաքնվեն, ինչին ի պատասխան ուժայինները մի քանի անգամ կրակ են բացել պատշգամբում գտնվողներին։

Ավելի վաղ բելառուսցիները սկսել էին հավաքվել քաղաքի տարբեր հատվածներում, ՕՄՕՆ-ականները նույնպես տեղակայվել էին քաղաքի կենտրոնում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել