azatutyun.am: Ֆրանսիան մեծացնում է իր ռազմական ներկայությունը Միջերկրական ծովի արևելյան հատվածում։ Reuters գործակալության տեղեկություններով` առաջիկա օրերին Ֆրանսիան տարածաշրջան կուղարկի ևս մեկ ռազմանավ, ինչպես նաև «Ռաֆաել» մակնիշի երկու կործանիչ։
Պաշտոնական Փարիզը այս քայլին է դիմում՝ Միջերկրական ծովում Թուրքիայի ցուցաբերած ակտիվությանն ի պատասխան։ Օրերս Անկարան հայտարարեց Միջերկրականի՝ էներգակիրներով հարուստ հատվածում երկրաբանական հետախուզության վերսկսման, ինչպես նաև երկօրյա զորավարժություններ անցկացնելու մասին։
comment.count (0)