ՀՀ կառավարությունը հաստատել է Գյումրիի քաղաքապետարանի ներկայացրած սուբվենցիոն 4 ծրագրերը |shantnews.am|
12:56 - 25 հուլիսի, 2019

ՀՀ կառավարությունը հաստատել է Գյումրիի քաղաքապետարանի ներկայացրած սուբվենցիոն 4 ծրագրերը |shantnews.am|

shantnews.am։ Կառավարությունը հաստատել է Գյումրիի քաղաքապետարանի ներկայացրած սուբվենցիոն 4 ծրագրերը, որոնց ընդհանուր արժեքը 1 մլրդ 160 միլիոն դրամ է: 4 ծրագրի դեպքում էլ պահանջը հետևյալն է՝ գումարի 60 տոկոսը հատկացնելու է տեղական բյուջեն, մնացած 40 տոկոսը ֆինանսավորում է պետական բյուջեն:

Ըստ այդմ՝ քաղաքի բյուջեից ընդհանուր կներդրվի 600 միլիոն դրամ: Ծրագրերն են՝ քաղաքապետարանի նկուղային հարկում 3 կրթամշակութային կենտրոնների հիմնում, կոմունալ-տնտեսության ավտոպարկի թարմացում և փողոցաշինություն:

Սուբվենցիոն ծրագրերից մեկի էսքիզն է. Գյումրիի քաղաքապետարանի նկուղում ՝ 1600 քառակուսի մետր մակերեսով տարածքում, նախատեսում են տեղակայել քաղաքային գրադարանը՝ 30 հազար կտորից ավելի գրականությամբ, բացել գյումրեցի նկարիչների պատկերասրահ և «Կումայրի» արգելոց-թանգարան, որտեղ կցուցադրեն պատմամշակութային հարուստ ժառանգություն ունեցող քաղաքի հազվագյուտ նմուշները: Ծրագիրը հաստատված է, մնում է աշխատանքների մեկնարկի ժամկետները հստակեցնել, իսկ դա կախված է շինմրցույթի անցկացումից:

Նկուղում կրթամշակութային կենտրոն ունենալու նախագծի բյուջեն 100 մլն դրամ է, այստեղ տեղական բյուջեից ներդրումը 60 միլիոն է: Քաղաքային գրադարանը տեղափոխելու պատճառը շենքի վթարային վիճակն է: Որտեղ մինչև հիմա գործում է գրադարանը, նաև գրքային ֆոնդի պահպանման խնդիրներ ունի:

19-րդ դարի պատմական շինության պատերն արդեն քանդվում են: Իսկ քաղաքապետարանի նկուղային կամ, այսպես կոչված, 0 հարկի մեծ տարածքն էլ օպտիմալ օգտագործելու՝ 3-ը 1-ում տարբերակն է աշխատելու։ Մի հատվածն էլ կծառայի որպես պատկերասրահ:

Շարունակությունը՝ shantnews.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել