factor.am: Ադրբեջանի նախկին արտգործնախարար Էլմար Մամեդյարովին արգելվել է լքել երկիրը։ Նախկին նախարարի երկրից հեռանալու սահմանափակումը կապված է ԱԳՆ-ում հակակոռուպցիոն գործողության արդյունքում հարուցված քրեական գործի հետ։ Հաղորդում է Gununsesi.info լրատվական կայքը։
«Էլմար Մամեդյարովը պիտի պատասխանի հետաքննության բազմաթիվ հարցերի»,- ասել է կայքի զրուցակիցը։ Հիշեցնենք, որ Էլմար Մամեդյարովը, որը 16 տարի զբաղեցնում էր Ադրբեջանի արտգործնախարարն էր, պաշտոնից հեռացվեց նախագահ Ալիևի կողմից։ Ադրբեջանի նախագահը հրապարակային կոշտ քննադատել էր նրան ու նշել, որ հուլիսի 12-ին հայ-ադրբեջանական սահմանին իրադրության լարվածության սկզբից Ադրբեջանի ամբողջ ղեկավարությունը գտնվել է աշխատավայրերում՝ բացառությամբ Մամեդյարովի։
Բացի այդ, հուլիսին Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայությունը ԱԳՆ-ում հատուկ գործողություն էր իրականացրել, որի ընթացքում ձերբակալվել էին մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ՝ պաշտոնական դիրքի չարաշահման, կաշառք ստանալու ու այլ անօրինական գործողություններ կատարելու համար։ Նախօրեին էլ, մասնավորապես, ձերբակալվել է Սերբիայում Ադրբեջանի դեսպան Էլդար Հասանովը։
comment.count (0)