«Բելավիա» պետական ավիաընկերության աշխատակիցները միացել են Բելառուսում շարունակվող բողոքի ակցիաներին |tert.am|
20:39 - 15 օգոստոսի, 2020

«Բելավիա» պետական ավիաընկերության աշխատակիցները միացել են Բելառուսում շարունակվող բողոքի ակցիաներին |tert.am|

tert.am: Բելառուսական «Բելավիա» պետական ավիաընկերության և Մինսկի օդանավակայանի աշխատակիցները միացել են երկրում տեղի ունեցող ցույցերի ժամանակ ուժայինների կիրառած բռության դեմ բողոքի ակցիային:

Ինչպես հաղորդում է Lenta.ru-ն՝ հղում անելով բելառուսական աղբյուրին, բողոքի ցույցի մասնակիցները փողոց են դուրս եկել «Մենք դեմ ենք բռնությանը», «Կանգնեցրեք բռնությունը», «Մեզ ճշմարտությունն է պետք» և «Վերադարձրու մեր ձայները» գրությամբ պաստառներով, ինչպես նաև սպիտակ և կարմիր փուչիկներով: Բացի այդ, նրանք վանկարկում էին «Ավիացիան ժողովրդի հետ է»:

«Մենք կողմ ենք ազնիվ ընտրություններին, դեմ ենք սադրանքներին, որոնք սկսվել են, երբ ներս չեն թողել ո՛չ մեր թեկնածուներին, ո՛չ դիտորդներին»,- ասել է ակցիայի մասնակիցներից մեկը:

Բելառուսում օգոստոսի 9-ին կայացած նախագահական ընտրություններից ի վեր շարունակվում են բողոքի ակցիաները, որոնց մասնակիցները իրենց դժգոհությունն են հայտնում ընտրությունների արդյունքներից, որոնց համաձայն՝ հաղթող է ճանաչվել գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել