Բելառուսում գտել են ընտրական հանձնաժողովի անդամի դին, որը չէր ստորագրել նախագահական ընտրությունների արդյունքների մասին արձանագրությունը
 |tert.am|
22:37 - 18 օգոստոսի, 2020

Բելառուսում գտել են ընտրական հանձնաժողովի անդամի դին, որը չէր ստորագրել նախագահական ընտրությունների արդյունքների մասին արձանագրությունը |tert.am|

tert.am: Բելառուսում մահացած են գտել Վոլկովիսկ քաղաքի Բագրատիոնի անվան ռազմապատմական թանգարանի տնօրեն Կոնստանտին Շիշմակովը: Ինչպես փոխանցում է РИА Новости-ն, այս մասին հայտնել են որոնողափրկարարական ստորաբաժանումից:

Հաղորդվում է, որ 29-ամյա տղամարդն անհետացել էր օգոստոսի 15-ին: Նա զանգահարել էր կնոջը, հայտնել, որ ազատվել է աշխատանքից և տուն է վերադառնում, սակայն այդպես էլ տուն չի հասել:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Շիշմակովը, լինելով ընտրական հանձնաժողովի անդամ, հրաժարվել էր ստորագրել նախագահական ընտրությունների արձանագրությունը:

«Ամեն ինչ սկսվեց հենց ամսի 9-ին, երբ նա ընտրական հանձնաժողովում էր: Նրա հետ մի տղա էլ կար: Նրանք երկուսով չեն ստորագրել վերջնական արձանագրությունը: Որդուս խոսքով՝ նրանց փոխարեն ստորագրել են»,- ասել է մահացած երիտասարդի հայրը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել