Բելառուսում բողոքի ցույցի ժամանակ վիրավորում ստացած ևս մի ցուցարար է մահացել |tert.am|
17:41 - 19 օգոստոսի, 2020

Բելառուսում բողոքի ցույցի ժամանակ վիրավորում ստացած ևս մի ցուցարար է մահացել |tert.am|

tert.am: Բելառուսի առողջապահության նախարարությունը հաստատել է բողոքի ցույցերի ևս մի մասնակցի մահվան մասին տեղեկությունը, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։

Առողջապահության նախարարության տվյալների համաձայն՝ անցած շաբաթվա վերջին Բրեստ քաղաքի 43-ամյա բնակիչ Գենադիյ Շուտովին մարզային հիվանդանոցից բուժումը շարունակելու նպատակով տեղափոխել էին Պաշտպանության նախարարության հոսպիտալ։ Երեքշաբթի հիվանդի վիճակը վատացել է, և չնայած բժիշկների ջանքերին՝ տղամարդու կյանքը փրկել չի հաջողվել։

Նշվում է, որ նա հրազենային վնասվածք է ստացել գլխի շրջանում, դա տեղի էր ունեցել Բրեստ քաղաքի Մոսկովյան շրջանում տեղի ունեցած բողոքի ցույցի ժամանակ։ 

Ավելի վաղ երկրի առողջապահության նախարարությունը հայտնել էր զանգվածային ցույցերի հետևանքով երկու զոհի մասին։ Հայտնի էր դարձել Մինսկում ցույցերին մասնակցած 19-ամյա քաղաքացու մահվան մասին։ Հանրապետության ներքին գործերի նախարարության տվյալներով՝ նա մահացել է օգոստոսի 16-ին՝ մեքենայի հարվածի հետևանքով։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել