Կորոնավիրուսի դեպքերի թիվն աշխարհում անցել է 22,4 միլիոնը, մահացել է ավելի քան 787 հազար, ապաքինվել՝ 14,3 միլիոն մարդ |azatutyun.am|
10:32 - 20 օգոստոսի, 2020

Կորոնավիրուսի դեպքերի թիվն աշխարհում անցել է 22,4 միլիոնը, մահացել է ավելի քան 787 հազար, ապաքինվել՝ 14,3 միլիոն մարդ |azatutyun.am|

azatutyun.am: Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվն անցել է 22,4 միլիոնը, մահացել է ավելի քան 787 հազար, ապաքինվել՝ 14,3 միլիոն մարդ:

Եվրոպայում կորոնավիրուսային վարակի նոր դեպքերի թվով առաջատարներն են Իսպանիան և Ֆրանսիան:

Ֆրանսիայում մեկ օրում գրանցվել է 3 հազար 776 նոր դեպք `մայիսի 6-ից ի վեր սա ամենաբարձր ցուցանիշն է: Թուլուզը դարձավ երկրի առաջին քաղաքը, որտեղ փողոցում դիմակ կրելն այլևս պարտադիր է: Իսկ ամբողջ Ֆրանսիայում ձեռնակությունները պատրաստվում են դիմակ կրելու պարտադիր ռեժիմին, որն ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 1-ից: Երկրի իշխանությունները փորձում են խուսափել կրկին խիստ կարանտին սահմանելուց:

Աշխարհը սպասում է կորոնավիրուսի դեմ արդյունավետ պատվաստանյութի ստեղծմանը: Մշակվում է ավելի քան 160 պատվաստանյութ, որոնցից ավելի քան 30-ը գտնվում են մարդկանց վրա կլինիկական փորձարկումների փուլում:

Հռոմի Ֆրանցիսկոս պապը կոչ է արել պատվաստանյութի հետ կապված արդար մոտեցում ցուցաբերել:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել