Եթե պարզվի, որ Նավալնիին թունավորել են, պաշտոնական հետաքննություն կիրականացվի․ Պեսկով |azatutyun.am|
16:16 - 20 օգոստոսի, 2020

Եթե պարզվի, որ Նավալնիին թունավորել են, պաշտոնական հետաքննություն կիրականացվի․ Պեսկով |azatutyun.am|

azatutyun.am: «Եթե պարզվի, որ Ալեքսեյ Նավալնիին թունավորել են, ապա իրավապահները պաշտոնական քննություն կսկսեն այդ առթիվ», - մեկնաբանելով ընդդիմադիր գործչի առողջական վիճակի կտրուկ վատթարացումը՝ այսօր հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«Նախ, սակայն, հարկավոր է բժիշկներին հնարավորություն ընձեռել՝ պարզելու, թե ինչ է կատարվել, ինչն է դարձել Նավալնու գիտակցության կորստի պատճառը», - նշել է Պեսկովը։

Ալեքսեյ Նավալնիի ինքնազգացողությունը կտրուկ վատթարացել է օդանավում՝ Տոմսկից Մոսկվա թռչելիս: Ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Օմսկում, որտեղ քաղաքական գործիչն անգիտակից վիճակում հոսպիտալացվել է և այժմ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:

Թիմակիցները պնդում են, որ Նավալնին թունավորվել է, բժիշկները դա առայժմ չեն հաստատում՝ խոստանալով օրվա ընթացքում հայտնել ընդդիմադիր գործչի առողջական վիճակի կտրուկ վատթարացման ճշգրիտ պատճառը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել