Սպիտակ տունը նախազգուշացրել է Նավալնիի պատճառով Մոսկվայի հետ հարաբերությունների փոփոխման մասին |shantnews.am|
09:29 - 21 օգոստոսի, 2020

Սպիտակ տունը նախազգուշացրել է Նավալնիի պատճառով Մոսկվայի հետ հարաբերությունների փոփոխման մասին |shantnews.am|

shantnews.am: Վաշինգտոնն անհանգստացած է ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի շուրջ ստեղծված իրավիճակով։ Այս մասին Fox News-ի հետ հարցազրույցում ասել է ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ նախագահի օգնական Ռոբերտ Օ՝Բրայենը։ Նրա խոսքով՝ եթե նրան թունավորելու մասին տեղեկությունը հաստատվի, դա կազդի Ռուսաստանի հետ հարաբերությունների վրա։

Օ՝Բրայենը նշել է, որ Նավալնիին համարում է շատ խիզախ մարդ, որը դիմակայում է Պուտինին։ «Մեր մտքերն ու աղոթքները նրա և նրա ընտանիքի հետ են»,-հավելել է նա։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ հայտնել էր, որ Վաշինգտոնն ակնդետ հետևում է ընդդիմադիր քաղաքական գործչի շուրջ ստեղծված վիճակին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել