Օդի ջերմաստիճանն օգոստոսի 23-ին կնվազի 5-7 աստիճանով, 24-28-ը աստիճանաբար նույնքան կբարձրանա
18:07 - 23 օգոստոսի, 2020

Օդի ջերմաստիճանն օգոստոսի 23-ին կնվազի 5-7 աստիճանով, 24-28-ը աստիճանաբար նույնքան կբարձրանա

Հանրապետության տարածքում օգոստոսի 23-ի ցերեկը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 24-ին՝ առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում 15-20մ/վ արագությամբ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:

Օգոստոսի 25-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանն օգոստոսի 23-ին կնվազի 5-7 աստիճանով, 24-28-ը աստիճանաբար նույնքան կբարձրանա:

Երևան քաղաքում օգոստոսի 23-ի օրվա երկրորդ կեսից սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում 15-20 մ/վ արագությամբ: Օգոստոսի 24-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել