Մինսկում իշխանությունների պահանջով նվազեցրել են շարժական ինտերնետի արագությունը |tert.am|
10:04 - 24 օգոստոսի, 2020

Մինսկում իշխանությունների պահանջով նվազեցրել են շարժական ինտերնետի արագությունը |tert.am|

tert.am: Բելառուսի բջջային օպերատորներից մեկը՝ A1 ընկերությունը, պետական իշխանության մարմինների պահանջով Մինսկի որոշ շրջաններում նվազեցրել է իր 3G ցանցի թողունակությունը: Այս մասին հայտնել է կապի A1 օպերատորի մամուլի ծառայությունը։

«Ափսոսանքով հայտնում ենք, որ պետական մարմինների պահանջով Ազգային անվտանգության ապահովման կապակցությամբ Մինսկ քաղաքի որոշ շրջանների տարածքում էականորեն նվազեցվել է A1 3G ցանցի թողունակությունը։ Այս պահանջի կատարումը հանգեցնում է տվյալների փոխանցման ծառայության որակի վատթարացմանը»,- ասված է մեկնաբանության մեջ:

Տեղական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ համացանցի աշխատանքի զգալի խափանումներ են նկատվել կիրակի՝ տեղական ժամանակով ժամը 18:35-ի սահմաններում, երբ ցուցարարների զգալի մասը մոտեցել է Անկախության հրապարակին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել