Թուրքիայում կտրուկ աճել է Covid-19-ի դեպքերի թիվը |ermenihaber.am|
11:25 - 26 օգոստոսի, 2020

Թուրքիայում կտրուկ աճել է Covid-19-ի դեպքերի թիվը |ermenihaber.am|

ermenihaber.am: Թուրքիայում օգոստոսի 25-ին նոր տիպի կորոնավիրուսից (Covid-19) մահացել է 24 մարդ։ Այդ մասին «Twitter» միկրոբլոգի իր պաշտոնական էջում հայտնել է Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան։

Վերջինս նշել է, որ 1 օրում անցկացված 98․231 թեստի արդյունքում հաստատվել է կորոնավարակի 1․502 նոր դեպք։ Նույն ժամանակահատվածում գրանցվել է ապաքինման 887 դեպք:

Ըստ պաշտոնական տվյալների` մինչև օրս համավարակից ապաքինվել է 238.795 մարդ, իսկ 811 հիվանդ էլ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։

Թուրքիայում մինչև այժմ ընդհանուր առմամբ արձանագրվել է վարակման 261․194 և մահվան 6․163 դեպք։ Թեստավորումների թիվը հասել է 6 մլն 521.640-ի։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել