Թուրքիայի ԱԳՆ-ն արձագանքել է ԱՄՆ Պետդեպի հայտարարությանը |ermenihaber.am|
15:06 - 26 օգոստոսի, 2020

Թուրքիայի ԱԳՆ-ն արձագանքել է ԱՄՆ Պետդեպի հայտարարությանը |ermenihaber.am|

ermenihaber.am: Թուրքիայի արտգործնախարարությունն արձագանքել է «ՀԱՄԱՍ» իսլամիստական շարժման անդամների հետ նախագահ Էրդողանի հանդիպումների վերաբերյալ ԱՄՆ Պետդեպարտամենտի հայտարարությանը: 

ԱՄՆ Պետդեպը հայտնել էր, որ Միացյալ Նահանգները բացարձակ չի խրախուսում Ստամբուլում ՀԱՄԱՍ-ի երկու առաջնորդների հետ օգոստոսի 22-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հանդիպումը:

Թուրքիայի ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ էլ մասնավորապես ասվում է.

«ԱՄՆ-ն չափն անցնող հայտարարություն է արել մեր նախագահի կողմից ՀԱՄԱՍ-ի առաջնորդներին ընդունելու վերաբերյալ: Այդ հայտարարությունն ամբողջապես մերժում ենք»:

Թուրքիան պնդել է, որ քանի դեռ ԱՄՆ-ն «Պաղեստինի օրինական ներկայացուցիչ համարվող ՀԱՄԱՍ-ին ահաբեկչական է որակում,  դա չի խթանելու խաղաղության և կայունության  հաստատմանն ուղղված ջանքերին  տարածաշրջանում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել