Ռազմարդյունաբերության ոլորտում որոշ ուղղություններով նախատեսվում է սերիական արտադրություն |armenpress.am|
15:21 - 26 օգոստոսի, 2020

Ռազմարդյունաբերության ոլորտում որոշ ուղղություններով նախատեսվում է սերիական արտադրություն |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում ռազմարդյունաբերության ոլորտում որոշ ուղղություններով նախատեսվում է սկսել սերիական արտադրություն: Այս մասին օգոստոսի 26-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում ասաց Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը:

«Գործարկվել են մի շարք արտադրատեսակների և նոր մշակումների փորձնական արտադրություններ, իրականացվել են փորձարկումներ, և, որպես արդյունք, նախատեսվում է այդ ուղղություններով սկսել սերիական արտադրություն: Հաջողված փորձարկումներ են իրականացվել նաև անօդաչու թռչող սարքերի մասով, դրանց կիրառումը տեսել եք իրական մարտական պայմաններում՝ հուլիսյան մարտերի ընթացքում»,- ասաց Արշակյանը:

Նախարարը նշեց, որ Ռազմարդյունաբերական կոմիտեն իրականացրել է ռազմարդյունաբերության ոլորտի ազգային ստանդարտների մշակման, արտերկրի փորձի ուսումնասիրման աշխատանքներ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել