Լեհաստանը սկսել է ընդունել «Լուկաշենկոյի ռեժիմից տուժած» Բելառուսի մի քանի տասնյակ քաղաքացիների |tert.am|
12:40 - 27 օգոստոսի, 2020

Լեհաստանը սկսել է ընդունել «Լուկաշենկոյի ռեժիմից տուժած» Բելառուսի մի քանի տասնյակ քաղաքացիների |tert.am|

tert.am: Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկին հայտարարել է, որ երկիրը սկսել է ընդունել Բելառուսի քաղաքացիներին՝ առանց վիզայի և անհրաժեշտ փաստաթղթերի․ Բելառուսի քաղաքացիների համար մուտքի հեշտացված ընթացակարգի մասին լեհական իշխանությունները մի քանի օր առաջ էին հայտարարել, գրում է eadaily.com կայքը։ 

«Լուկաշենկոյի ռեժիմից տուժած Բելառուսի մի քանի տասնյակ քաղաքացիներ Լեհաստանի տարածքում օգնություն են գտել»,- նշել է Մորավեցկին և հավելել, որ առողջապահության նախարարին խնդրել է հիվանդանոցներ նախապատրաստել, որպեսզի դրանք արևելքից ժամանած հարևանների ընդունելության հնարավորություն ունենան։

Վարչապետի խոսքով՝  «դրա անհրաժեշտությունը կա»։ Նշվում է, որ լեհական իշխանություններին կազմակերպություններ ու անհատներ են դիմում՝ հաղորդելով «ոստիկանության կողմից լրջորեն ծեծված, տանջված մարդկանց մասին»։ Վարչապետն ընդգծել է, որ Լեհաստանը պատրաստ է տուժածներին անհրաժեշտ օգնություն ցուցաբերել։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել