Թուրքիայում 1 օրում կորոնավիրուսի 1.500 դեպք է գրանցվել |ermenihaber.am|
10:31 - 28 օգոստոսի, 2020

Թուրքիայում 1 օրում կորոնավիրուսի 1.500 դեպք է գրանցվել |ermenihaber.am|

ermenihaber.am: Թուրքիայում օգոստոսի 27-ին նոր տիպի կորոնավիրուսից (Covid-19) մահացել է 26 մարդ։ Այդ մասին «Twitter» միկրոբլոգի իր պաշտոնական էջում հայտնել է Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան։

Նախարարը նշել է, որ 1 օրում անցկացված 106․111 թեստի արդյունքում հաստատվել է կորոնավարակի 1․491 նոր դեպք։ Նույն ժամանակահատվածում գրանցվել է ապաքինման 995 դեպք:

Ըստ պաշտոնական տվյալների` մինչև օրս համավարակից ապաքինվել է 240.792 մարդ, իսկ 862 հիվանդ էլ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։

Թուրքիայում մինչև այժմ ընդհանուր առմամբ արձանագրվել է վարակման 263․998 և մահվան 6․209 դեպք։ Թեստավորումների թիվը հասել է 6 մլն 727.860-ի։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել