Այսօրվա դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 43451 դեպք, մեկ օրում գրանցվել է 181 նոր դեպք
11:02 - 28 օգոստոսի, 2020

Այսօրվա դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 43451 դեպք, մեկ օրում գրանցվել է 181 նոր դեպք

ՀՀ Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ օգոստոսի 28-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 43451 դեպք, որոնցից 37264-ն` առողջացած, 869-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5052 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 202253 թեստավորում: Մեկ օրում իրականացվել է 1746 թեստավորում։

Այսպիսով` ունենք կորոնավիրուսի հաստատված 181 նոր դեպք և 276 առողջացած։

Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում են, որ պացիենտները եղել են 53 (կին), 55 (կին), 65 (տղամարդ), 65 (կին) և 72 (կին) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 266 է:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել