Այսօրվա դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 43626 դեպք, մեկ օրում գրանցվել է 175 նոր դեպք
10:57 - 29 օգոստոսի, 2020

Այսօրվա դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 43626 դեպք, մեկ օրում գրանցվել է 175 նոր դեպք

ՀՀ Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ օգոստոսի 29-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 43626 դեպք, որոնցից 37563-ն` առողջացած, 872-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4925 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 203979 թեստավորում: Մեկ օրում կատարվել է 1726 թեստավորում։

Այսպիսով` ունենք կորոնավիրուսի հաստատված 175 նոր դեպք և 299 առողջացած։

Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 80 (կին), 63 (տղամարդ) և 64 (տղամարդ) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել