Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը e-draft.am միասնական հարթակում հանրային քննարկման է ներկայացրել սահմանամերձ կամ բարձրլեռնային բնակավայրերի պետական ուսումնական հաստատություններ համապատասխան մասնագետ գործուղելու կարգի նախագիծը։
Նախատեսվում է, որ ԿԳՄՍ նախարարությունն այսուհետ կստեղծի և կվարի սահմանամերձ կամ բարձրլեռնային բնակավայրերի պետական ուսումնական հաստատություններ գործուղվող մասնագետների թեկնածուների շտեմարան։ Այդ նպատակով պարբերաբար (յուրաքանչյուր տարի առնվազն 4 անգամ) նախարարության պաշտոնական կայքում կհրապարակվի համապատասխան հայտարարություն։ Ցանկացողները կդիմեն՝ ներկայացնելով դիմումի համապատասխան ձև։
Իսկ մանկավարժական կադրերի պահանջարկի մասին հայտերը նախարարություն կներկայացնեն մարզպետարանները՝ մինչև յուրաքանչյուր տարվա օգոստոսի 10-ը (ուսումնական տարվա ընթացքում մանկավարժական կադրերի պահանջ առաջանալու դեպքում՝ նման պահանջ առաջանալուց հետո՝ 10 օրյա ժամկետում)։ Ընդ որում, մանկավարժական կադրերի պահանջարկը ձևավորվում է, եթե մինչ այդ առնվազն 2 անգամ հայտարարված մրցույթի արդյունքներով ուսուցչի թափուր տեղը չի համալրվել:
Գործուղվող ուսուցիչների համար առաջարկվում են մի շարք նոր կարգավորումներ, որոնք ավելի բարենպաստ պայմաններ կստեղծեն սահմանամերձ և բարձրլեռնային համայնքների դպրոցներում աշխատելու համար։ Մասնավորապես, նախատեսվում է, որ գործուղված մասնագետներին ՀՀ պետական բյուջեով նախատեսված միջոցների հաշվին լրացուցիչ կհատկացվի.
Նոր կարգն ուժի մեջ կմտնի 2021 թվականի հունվարի 1-ից: Իսկ մինչև այդ՝ ՀՀ կառավարության 2003 թվականի սեպտեմբերի 3-ի թիվ 1412-Ն որոշմամբ պետական ուսումնական հաստատություններ գործուղված մասնագետների հետ կնքված պայմանագրերը կպահպանեն իրենց ուժը մինչև 2020-2021թ. ուսումնական տարվա ավարտը։
Ակնկալվում է, որ նոր կարգը կլրացնի հեռավոր համայնքներում ուսուցիչների պակասի խնդիրը։
comment.count (0)