Այսօրվա դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 43878 դեպք, մեկ օրում գրանցվել է 97 նոր դեպք
11:00 - 01 սեպտեմբերի, 2020

Այսօրվա դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 43878 դեպք, մեկ օրում գրանցվել է 97 նոր դեպք

ՀՀ Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ սեպտեմբերի 1-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 43878 դեպք, որոնցից 38356-ն` առողջացած, 881-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4373 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 206929 թեստավորում: Մեկ օրում իրականացվել է 989 թեստավորում։

Այսպիսով` ունենք կորոնավիրուսի հաստատված 97 նոր դեպք և 634 առողջացած։

Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում են, որ պացիենտները եղել են 64 և 67 տարեկան տղամարդիկ: Վերջիններս ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել