Դիտորդների խումբ․ Ինչքանո՞վ են իրավաչափ և համաչափ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում ազատազրկված անձանց նկատմամբ կիրառված հատուկ միջոցներն ու ֆիզիկական ուժը
10:24 - 02 սեպտեմբերի, 2020

Դիտորդների խումբ․ Ինչքանո՞վ են իրավաչափ և համաչափ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում ազատազրկված անձանց նկատմամբ կիրառված հատուկ միջոցներն ու ֆիզիկական ուժը

ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի (այսուհետ՝ Խումբանդամները ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ կատարած այցելության ժամանակ պարզել ենոր 2020թօգոստոսի 23-ին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հատուկ ստորաբաժանման կողմից չնախատեսված այց է կատարվել «Նուբարաշեն» ՔԿՀև խուզարկություն է կատարվել 4-րդ պատժախցումորտեղ գտնվել են կալանավորված անձինք՝ Հ.Շ.-ն և Ա.Շ.-ն:

Խուզարկություն կատարելու ընթացքումըստ միջադեպի վերաբերյալ կազմված զեկուցագրինշված կալանավորված անձինք չեն ենթարկվել աշխատակիցների օրինական պահանջներինԱյդ պատճառով նրանց նկատմամբ կիրառվել են հատուկ միջոցներ և ֆիզիկական ուժ:

Դիտորդները այցի ընթացքում նշված կալանավորված անձանց մարմնի տարբեր մասերում արձանագրել են ակնհայտ տեսանելի և թարմ բազմաթիվ վնասվածքներ:

«Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի «Նուբարաշեն» ՔԿՀ-ում տեղակայված բժշկական ստորաբաժանման կողմից կողմից տրամադրված տեղեկանքի համաձայն՝ զննության արդյունքում Հ.Շ.-ի մարմնի վրա արձանագրվել են գլխի մազածածկ մասիճակատային հատվածի արյունազեղումներքթիպարանոցիկրծքավանդակիթիկունքի շրջաններում արյունազեղումներցուցաբերվել է առաջին բուժօգնություն:

Ըստ նույն տեղեկանքի՝ Ա.Շ.-ի մարմնի վրա արձանագրվել են գլխի մազածածկ մասի արյունազեղումձախ ակնագնդի շրջանի սալջարդայտուցվածությունքթիպարանոցիկրծքավանդակիթիկունքի շրջաններում արյունազեղումներՁախ հոնքի շրջանում ուղղահայաց ուղղությամբ կտրված վերք 0,5 սմ երկարության:

Կալանավորված անձանց ՊՈԱԿ-ի «Նուբարաշեն» ՔԿՀ-ի բժշկական ստորաբաժանման կողմից ցուցաբերվել է առաջին բուժօգնությունկատարվել է վերքերի մշակում:

Այդուհանդերձ, մտահոգիչ համարելով կալանավորված անձանց՝ Հ.Շ.-ի և Ա.Շ.-ի նկատմամբ կիրառված հատուկ միջոցների և ֆիզիկական ուժի իրավաչափությունը և համաչափությունը՝ Խումբը 2020թօգոստոսի 25-ին թիվ 20-51 հրատապ հաշվետվությամբ դիմել է ՀՀ արդարադատության նախարարությանը՝ առաջարկելով քննության առարկա դարձնել ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հատուկ ստորաբաժանման աշխատակիցների գործողությունների օրինականությունը և տրամադրել միջադեպի վերաբերյալ պաշտոնական պարզաբանումներ:

2020թսեպտեմբերի 1-ին ՀՀ արդարադատության նախարարությունը պատասխան գրությամբ տեղեկացրել էոր 2020թօգոստոսի 23-ին՝ ժամը 09:00-ի սահմաններումՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության աշխատակիցներ արգելված իրերի առկայության և դրանց օգտագործման վերաբերյալ ստացված օպերատիվ տվյալների իսկությունը ստուգելու նպատակով «Նուբարաշեն» ՔԿՀի 4-րդ պատժախցում կազմակերպել և իրականացրել են չնախատեսված խուզարկությունինչի արդյունքում հայտնաբերել և առգրավել են մեկ զույգ անլար ականջակալ:

Երկրորդ խուզարկությունը կատարվել է նույն օրը՝ ժամը 10:30-ի սահմաններում, 11 քրեակատարողական ծառայողների կողմիցՄասնավորապես կատարվել է նշված անձանց անձնական խուզարկությունինչի արդյունքում արգելված իրեր չեն հայտնաբերվել:

Այնուհետև քրեակատարողական ծառայողներ Ա.Շի և Հ.Շի նկատմամբ ֆիզիկական ուժ և հատուկ միջոց կիրառելուց հետո կարողացել են նրանց հանդարտեցնել և իրականացնել խցի խուզարկություն, որի ընթացքում դարձյալ արգելված այլ իրեր և առարկաներ չեն հայտնաբերվել:

Արդարադատության նախարարության պատասխանի համաձայն՝ նշված խուզարկությունների տևողությունը չի արձանագրվել:

Ընդ որում, օգոստոսի 23-ին 4-րդ պատժախցից և այդ խցում պահվող անձանցից բացի այլ խցերում չնախատեսված խուզարկություններ չեն իրականացվելայլ անձինք անձնական խուզարկության չեն ենթարկվելքանի որ այլ խցերում արգելված իրեր պահելու և օգտագործելու վերաբերյալ օպերատիվ տեղեկություններ չեն եղել:

2020թօգոստոսի 23-ին՝ ժամը 11.00-ի սահմաններումԱ.Շ.-ն և Հ.Շ.-ն զննության են ենթարկվել «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿի «Նուբարաշեն» ՔԿՀում տեղակայված բժշկական ստորաբաժանման ղեկավարի կողմիցՆրանց ցուցաբերվել է առաջին բուժօգնությունիսկ արտաքին զննության արդյունքներն արձանագրվել են մարմնական վնասվածքների համապատասխան մատյանում:

Ի դեպկալանավորված անձինք մինչ դեպքի հրապարակայնացումը սկզբում նշել ենթե իբր ընկել են իրենց խցերում: Սա վկայում է ազատազրկված անձանց կողմից իրենց նկատմամբ ցուցաբերված ապօրինությունների մասին բարձրաձայնելուց հրաժարվելու խիստ մտահոգող փաստի մասին:

Սա կարող է վկայել նաև դեռևս քրեակատարողական հիմնարկներում կամ քրեական ենթամշակույթի շարունակվող ազդեցության, կամ ազատազրկված անձանց բողոքների քննության իրավական մշակույթի, այդ թվում՝ բողոք ներկայացնող ազատազրկված անձի անվտանգության ոչ պատշաճ ապահովման մասին:

Արդարադատության նախարարության պարզաբանմամբ՝ ընդունելության ժամանակ Հ.Շին և Ա.Շին ներկայացվել է ՀՀ արդարադատության նախարարի 2020թհունվարի 14-ի թիվ 10-Լ հրամանով հաստատված խոշտանգման և վատ վերաբերմունքի այլ ձևերի հետ կապված բժշկական հետազոտությունների իրականացման և դեպքերի արձանագրման ձևով փաստաթուղթըորից նրանք կտրականապես հրաժարվել են:

Արդարադատության նախարարության կողմից Խմբի հրատապ հաշվետվության մեջ բարձրացված հարցերին ի պատասխան չի ներկայացվել որևէ պարազաբանում, թե որոնք են ազատազրկված անձանց՝ հակաիրավական որակված գործողությունների նկարագրությունը և դրանց կոնկրետ դրսևորումները:

Նաև անդրադարձ չկա այն հարցին, թե ինչու է անհրաժեշտ եղել հակաիրավական գործողություններ կատարած երկու ազատազրկված անձանց նկատմամբ 11 անձից բաղկացած օպերատիվ խմբի կողմից հարկադիր միջոցներ կիրառել։ Չի ներկայացվել նաև կիրառված  միջոցների մանրամասն նկարագրությունը:

Նախարարությունից տեղեկացրել են սակայն, որ փաստի առթիվ «Նուբարաշեն» ՔԿՀում նախապատրաստվել են նյութերորոնք 2020թօգոստոսի 25-ի թիվ Ե40/18-10-3349 գրությամբ ուղարկվել են Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազություն:

Խումբը խիստ մտահոգիչ է համարում ինչպես 2020թ. օգոստոսի 23-ին ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում տեղի ունեցած միջադեպը, այնպես էլ դրա վերաբերյալ իրավասու մարմնի՝ ՀՀ արդարադատության նախարարության կողմից ոչ սպառիչ տեղեկատվության տրամադրումը:

Քրեակատարողական համակարգում օպերատիվ տեղեկությունների հիման վրա կատարվող ցանկացած գործողություն պետք է լինի իրավաչափ և համաչափ հետապնդվող նպատակի նկատմամբ՝ բացառելով ազատազրկված անձանց մարդու իրավունքների որևէ խախտում:

Խումբը գտնում է, որ նշված միջադեպը պետք է գտնվի իրավասու մարմինների ուշադրության կենտրոնում, ինչպես նաև դեպքի առնչությամբ պետք է իրականացվի արդյունավետ և օբյեկտիվ քննություն՝ վատ վերաբերմունքի բոլոր հանգամանքները պարզելու նպատակով՝ ինչպես մեղավոր պաշտոնատար անձանց պատասխանատվության ենթարկելու, այնպես էլ հետագայում նմանատիպ խախտումները կանխելու համար։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել