Այսօրվա դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 44075 դեպք, մեկ օրում գրանցվել է 197 դեպք
11:03 - 02 սեպտեմբերի, 2020

Այսօրվա դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 44075 դեպք, մեկ օրում գրանցվել է 197 դեպք

ՀՀ Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ սեպտեմբերի 2-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 44075 դեպք, որոնցից 38631-ն` առողջացած, 884-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4291 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 209389 թեստավորում: Մեկ օրում իրականացվել է 2460 թեստավորում։

Այսպիսով` ունենք կորոնավիրուսի հաստատված 197 նոր դեպք և 275 առողջացած։

Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 69 (տղամարդ), 63 (տղամարդ) և 72 (կին) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 269 է:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել