Վահե Ղազարյանը ներկայացրել է ոստիկանության պետի նորանշանակ տեղակալ Արա Ֆիդանյանին
13:22 - 03 սեպտեմբերի, 2020

Վահե Ղազարյանը ներկայացրել է ոստիկանության պետի նորանշանակ տեղակալ Արա Ֆիդանյանին

Սեպտեմբերի 3-ին ոստիկանության պետ Վահե Ղազարյանը ոստիկանության ղեկավար կազմին է ներկայացրել ոստիկանության պետի նորանշանակ տեղակալ, ոստիկանության գնդապետ Արա Ֆիդանյանին։

ՀՀ ոստիկանության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ Արա Ֆիդանյանը ոստիկանության համակարգում ծառայել է շուրջ 20 տարի, զբաղեցրել տարբեր պաշտոններ՝ օպերլիազորից մինչև Հայաստանում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի պետ։

Վահե Ղազարյանը նշել է, որ Արա Ֆիդանյանի ղեկավարությամբ Հայաստանում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոն ունեցել է կարևոր ձեռքբերումներ և հույս հայտնել, որ արդյունավետ աշխատանքը շարունակական կլինի։

Արա Ֆիդանյանը շնորհակալություն է հայտնել վստահության համար և հավաստիացրել, որ իրեն առաջադրված ցանկացած խնդիր կիրականացվի պատվով և բարձր պատասխանատվությամբ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել