Հաշվի առնելով ՀՀ ֆինանսական հատվածի վիճակագրական ցուցանիշների մասով տարբեր սպառողների պահանջները, ՀՀ կենտրոնական բանկն ընդլայնել է վճարահաշվարկային ոլորտի վերաբերյալ հրապարակվող վիճակագրական տեղեկատվության ցանկը։
Մասնավորապես, այսուհետ Կենտրոնական բանկի կայքի «Վճարահաշվար-կային համակարգ» բաժնի «Վիճակագրություն և հաշվետվություններ» ենթաբաժնում պարբերաբար ավելի մանրամասն տվյալներ են հրապարակվելու թողարկված վճարային քարտերի, այդ քարտերով կատարված գործառնությունների և դրանց սպասարկման ենթակառուցվածքի վերաբերյալ: Բացի այդ, առաջին անգամ և այսուհետ հրապարակվելու են տվյալներ ՀՀ վճարահաշվարկային կազմակերպությունների կողմից թողարկված էլեկտրոնային փողի վերաբերյալ:
comment.count (0)