Թունավորման գործով Աշոտ Հովսեփյանին մեղադրանք առաջադրվեց. նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան |armtimes.com|
09:08 - 04 սեպտեմբերի, 2020

Թունավորման գործով Աշոտ Հովսեփյանին մեղադրանք առաջադրվեց. նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան |armtimes.com|

armtimes.com: Արմավիր քաղաքի բնակիչների թունավորման դեպքի առթիվ քննվող քրեական գործով նույն մարզի բնակիչ Աշոտ Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 207-րդ հոդվածի 2-րդ մասով` կեղծ օղի արտադրելու կամ իրացնելու համար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ ծանր հետեւանքներ:

Նրա պաշտպան Գոռ Գեւորգյանը տեղեկացրեց, որ նախաքննական մարմինը կալանավորման միջնորդություն է ներկայացրել դատարան, սակայն ինքը միջնորդել է նիստը հետաձգել, որպեսզի հասցնի քրեական գործի նյութերին ծանոթանալ եւ գրավոր առարկություններ ներկայացնել: 

Պաշտպանի խոսքով` Հովսեփյանն առաջադրված մեղադրանքի վերաբերյալ դիրքորոշում չի հայտնել, ավելի վաղ նա մանրամասն ցուցմունք էր տվել կասկածանքի վերաբերյալ:

Առավել մանրամասն՝ armtimes.com-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել