ԱԱԾ-ում երկու տարի շարունակ տեղեկատվության հոսք է եղել․ Սեդա Սաֆարյան |armtimes.com|
16:20 - 07 սեպտեմբերի, 2020

ԱԱԾ-ում երկու տարի շարունակ տեղեկատվության հոսք է եղել․ Սեդա Սաֆարյան |armtimes.com|

armtimes.com: Մարտի 1-ի գործով տուժողի ներկայացուցիչ, փաստաբան Սեդա Սաֆարյանի ունեցած տեղեկություններով՝ օպերատիվ տվյալների իրացման գործընթացքում երկու տարի շարունակ ԱԱԾ-ում տեղեկատվության հոսք է եղել, ինչը շատ բացասական է անդրադարձել Հատուկ քննչական ծառայության աշխատանքի վրա, որը զբաղվում է Մարտի 1-ի մայր գործի նախաքննությամբ։

Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ Սեդա Սաֆարյանն ասաց, որ փորձ է արվել պետական մակարդակով դա ուղղել, բայց որեւէ անձի փոփոխությունը դեռ կադրային փոփոխություն չէ․ ըստ նրա՝ այն օղակները, որ պետք է դրանով զբաղվեն, չեն ցանկանում զբաղվել, եւ բոլորին հայտնի է, թե ինչու․

«Եթե Վանեցյանն այսօր զբաղվում է քաղաքական ինտրիգներով, պատկերացնո՞ւմ եք այս երկու տարվա ընթացքում ՀՔԾ-ի հետ համագործակցելու նրա մեխանիզմը եւ ցանկության բացակայությունը, դրա արդյունքում տեղեկատվական արտահոսք եղել է, եւ կան սպանություններ, որոնք ներկա պահին բացահայտված չեն»։ Սեդա Սաֆարյանի կարծիքով՝ դրանց ուղղությամբ դեռ աշխատանքներ կտարվեն․ «Եթե փաստաբանին կամ մեկ ուրիշ՝ երրորդ անձի ասում են, որ այսինչն է սպանել, մենք կարողանում ենք դա իմանալ, ապա ես կարծում եմ, որ նորմալ օպերատիվ աշխատողներ ունենալու պարագայում հաստատապես դա բացահայտված կլիներ․ կա շրջանակ, որտեղ առկա է սպանություն կատարող անձը, սուբյեկտը, անգամ եթե մի քիչ ավելի նեղացնեն, ինքնությունը կարող են ակնհայտ պարզել»,- ասաց նա։

Սաֆարյանի խոսքով՝ դատաիրավական ռեֆորմը, առավել եւս՝ այս գործով պայմանավորված, չիրականացվեց, ինչի արդյունքում տուժեցին իրենք․ «Ինքը Ռոբերտ Քոչարյանն անգիր գիտի, թե որ խմբավորումներն են սպանությունների հեղինակները, ովքեր են կատարել, վստահ եմ՝ գիտի, թե ինչ դիպուկահարներ են օգտագործել, այնպես չէ, որ անգործության մատնվելու իր տեսակետը՝ իբր ինքը տեղյակ չէ, իր օգտին է խոսում»։

Մեկ ու կես տարվա դատավարությունը, ըստ Սաֆարյանի, իրենց եւ հանրությանն ապացուցեց, որ դատարանի դահլիճում տեղի չի ունենում դատավարություն, նրա խոսքով՝ տպավորություն է, որ մարդիկ լսարան են մտել ու ուզում են իրենց դասախոսությունները կարդալ։

Շարունակությունը՝ armtimes.com-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել